Հիմնարկ Մարդիկ՝ 1.75.0 տարբերակի նկարագիր

Ներկայացնում ենք 2021թ․ հունվարից ցայսօր Հիմնարկ Մարդիկ և Հիմնարկ Աշխատավայր համակարգերում մշակված նոր գործիքակազմի, ինչպես նաև նկատված խնդիրների ուղղումների ամփոփումը։

Նորություններ

  • Հիմնարկ Մարդիկ֊ում արդեն հնարավոր է գրանցել վարձատրության ևս մեկ տեսակ՝ Լրավճար։
Լրավճար_Հիմնարկ
  • Մշակվել է հարգելի չվճարվող բացակայություն գրանցելու հնարավորություն։
Չվճարվող day-off_Հիմնարկ
  • Արդեն հնարավոր է տեսակավորել և տեսնել հաստատված և չհաստատված ամսական հաշվետվությունները:
Հաշվետվություններ_հաստատված
  • Չօգտագործված արձակուրդային օրերի վերաբերյալ հաշվետվությունում այսուհետ կցուցադրվի Ընդամենը տողը։
Ամփոփագրեր_Հիմնարկ
  • Ամփոփագրեր բաժնում այլևս կարող եք ըստ աճի կամ նվազման տեսակավորել բոլոր տվյալները։
Ամփոփագրեր_Հիմնարկ
  • Համակարգում իրականացվել է 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրոշմանիշային վճարների փոփոխությունը:
  • Աշխատակիցներ բաժնում ստորաբաժանման անվանման դիմաց արդեն ցուցադրվում է տվյալ ստորաբաժանման մեջ ընդգրկված աշխատակիցների քանակը․
Ստորաբաժանումներ
  • Երբ աշխատակցի համար գրանցվում է մայրության արձակուրդ և նա գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, մայրության արձակուրդի գումարը հաշվարկվում է աշխատանքային պայմանագրում նշված ժամանակավարձի հիման վրա։
  • Աշխատանքային պայմաններում Փորձաշրջանը նշանակելու դեպքում փորձաշրջանի ավարտի ամսաթիվն ինքնաշխատ լրացվում է 3 ամիս տևողությամբ։
Փորձաշրջան_Հիմնարկ
  • Աշխատանքային պայմանագրում արդեն հնարավոր է ավտոմատացված կերպով ցուցադրել ծանր և վնասակար տեսակի աշխատանքի մասին նշում, եթե այսպիսի պայմաններ են նշվում աշխատանքային պայմաններ բաժնում։
  • Ամենամյա արձակուրդի հրամանի ամսաթիվն այսուհետ լռելյայն կլինի հաշվարկի ամսաթիվը։
  • Արցախում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու դեպքում եկամտային հարկի տոկոսադրույքը կկազմի 5%։
  • Արցախի հարկային գոտում գործող ընկերությունների եկամտային հարկի տոկոսադրույքը 2021 թվականի հունվարի մեկից հաշվարկվում է 15% տոկոսադրույքով։
  • Հաշվարկային թերթիկների xml նիշքն այլև ունի նկարագրություն՝ անվանում։ Օրինակ՝ Աշխատավարձի հաշվարկ, հունվար 2021։
  • Եկամտային հարկի ու այլ վճարների գումարները այսուհետ կհաշվարկվեն կլորացված՝ առանց լումաների։ Կլորացում հնարավոր է կիրառել նաև հաշվարկային թերթիկում արտացոլվող թվի նկատմամբ։
  • Մնացորդներ բաժնում այլևս հնարավոր է ընտրել բոլոր ամիսները կոճակի մեկ հպումով։
  • Աշխատակիցների անձնական տվյալների ընտանեկան դրություն բաժնում ավելացել է Ամուսնալուծված կարգավիճակը։
Ամուսնալուծված_Հիմնարկ
  • Կարգավորումների Պաշտոնատար անձինք բաժնում ավելացել է Լիազորված անձ տեսակը։
Լիազորված անձ_Հիմնարկ

Շտկումներ

  • Լուծվել է խնդիրը, երբ երեխայի խնամքի արձակուրդի առաջին ամսվա սոցիալական վճարը հաշվարկվում է գործատուի հաշվին։
  • Լուծվել է Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության մեջ Փաստացի աշխատած ժամերի մեջ գրանցված արտաժամյա աշխատանքի ժամերի չներառվելու խնդիրը։
  • Լուծվել է խնդիրը, երբ տվյալ ամսվա ընթացքում վերջնահաշվարկ ունենալու և հաշվարկները ջնջելու-վերահաշվարկ իրականացնելու դեպքում վերջնահաշվարկն այլևս չէր գեներացվում։
  • Լուծվել է խնդիրը, երբ մասամբ վճարված վճարման փաստաթուղթը ջնջելուց և նորից գեներացնելուց հետո արդեն վճարված գումարը բացակայում է փաստաթղթից։
  • Լուծվել է խնդիրը, երբ աշխատակցի մոտ չվճարվող/մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդի գրանցված լինելու դեպքում Ամփոփագրեր բաժնում ամենամյա արձակուրդի մնացորդային օրերը սխալ էին հաշվարկվում։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են