Զիլ, արագ և պարզ ՄՌԿ հարթակ

Ունեցե՛ք ժամանակ ստեղծագործ
աշխատանքի համար

Դիտել հոլովակը

Ինչպես է համակարգն աշխատում

  • Հիմնարկ Մարդիկ
  • Հիմնարկ Աշխատավայր
  • Մուտքագրե՛ք անձնակազմի տվյալները
  • Կատարե՛ք ընթացիկ գրանցումները
  • Ստացե՛ք աշխատավարձի հաշվարկը

Աշխատակիցների տվյալներն ու աշխատանքի պայմանները ներմուծելուն պես համակարգը կկազմի աշխատանքային պայմանագրերը։

Աշխատավարձի փոփոխություն, պարգևատրում, արձակուրդ, նպաստ և այլ գրանցումներ կատարելիս ինքնաշխատ կկազմվեն համապատասխան փաստաթղթերը։

Աշխատավարձի հաշվարկը այլևս ժամանակ չի պահանջում, համակարգը կազմում է այն առկա գրանցումների հիման վրա։ Մոռացե՛ք Excel-ը 🙂

  • Վճարե՛ք կանխիկ և փոխանցումով
  • Հանձնե՛ք հարկային հաշվետվությունները
  • Արտահանե՛ք հաշվապահական ձևակերպումները

Հաշվարկային թերթիկների հիման վրա ավտոմատ ստեղծվում են վճարման փաստաթղթեր, որոնք կարելի է տպել կամ արտահանել՝ որպես XML նիշք, առցանց վճարելու համար։

Եկամտային հարկի հաշվետվությունը և աշխատակիցների տվյալների գրանցման հայտերը համակարգը գեներացնում է աշխատավարձի հաշվարկի հետ միասին։

Աշխատավարձի հաշվապահական ձևակերպումները կարող եք արտահանել և ավելացնել մնացած գրանցումներին՝ ներմուծելով դրանք «ՀԾ Հաշվապահ» համակարգ։

  • Կառավարեք ձեր անձնական տվյալները
  • Պահեք փաստաթղթերը մեկ վայրում
  • Պահեք կապը գործընկերների հետ

Գրանցեք և թարմացրեք անձնական և կոնտակտային տվյալները, կրթության մասին տվյալները։

Միշտ ձեռքի տակ ունեցեք ձեր աշխատանքային պայմանագիրը, բոլոր կադրային գրանցումները և այլ փաստաթղթերը։

Կարիք չկա գրանցել գործընկերների տվյալները։ Պարզապես կապվեք նրանց հետ հավելվածի հասցեագրքից։

  • Ներկայացրեք տարատեսակ հայտեր
  • Ծանոթացե՛ք աշխատավարձի հաշվարկին
  • Կորպորատիվ օրացույց

Հավելվածի միջոցով ներկայացրեք արձակուրդայինի, հարգելի բացակայության կամ գործուղման հայտեր։ Հավելվածը կօգնի դարձնել հաղորդակցումը գործատուի և աշխատակցի միջև հեշտ, արագ և հաճելի:

Հավելվածը ցուցադրելու է Ձեր աշխատավարձի հաշվարկների պատմությունը, ինչպես նաև կցուցադրի յուրաքանչյուր հաշվարկի մանրամասները։

Օրացույց բաժնում երևում են արձակուրդում, գործուղման մեջ գտնվող գործընկերները։ Օրացույցը կարող է ինտեգրվել ընկերության կորպորատիվ օրացույցին։

Վերացրու ավելորդ թղթաբանությունն ու հեռախոսազրույցները աշխատակիցների հետ

Ինչով ենք տարբերվում

Միասնական

Տվյալների մուտքագրումը նվազագույնի է հասցված: Աշխատավարձի հաշվարկն ու կադրային փաստաթղթերը ստեղծվում են մեկ համակարգում՝ միևնույն տվյալների հիման վրա:

Կազմ ու պատրաստ

Գրանցվելուց հետո համակարգն անմիջապես պատրաստ է շահագործման։ Կարիք չկա ժամանակ վատնել ծրագրեր, բանալիներ տեղադրելու վրա։

Ձեռք տակ

Հիմնարկ Աշխատավայր հավելվածը կօգնի ղեկավարել աշխատակիցների գոհունակությունը և դարձնել հաղորդակցումը հեշտ, արագ և հաճելի։

Առցանց

Հասանելի է ցանկացած վայրից։ Աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ համացանցին միացած համակարգիչ, իսկ տվյալներն ու ծրագիրը պահվում են ամպային սերվերում։

Նստելավարձ չկա 🙂

Համակարգը հասանելի է ամսական վճարով, ուղիղ համեմատական է ձեր աշխատակիցների թվին։ Չկա ծրագրի ձեռքբերման կամ թարմացումների ակտիվացման լրացուցիչ վճար։

Մարդամոտ

Համակարգը պարզ է, սովորելը՝ հեշտ, իսկ օգտագործելը՝ հավես 🙂 Ժամանակ մի վատնեք ձանձրալի դասընթացների վրա։

Ովքեր են օգտագործում

Լիլիթ Մարտիրոսյան Գրանթ Թորնթոն, ՄՌԿ գծով մենեջեր

Հիմնարկ Մարդիկ համակարգը բացառիկ ձևով իր մեջ միավորում է արդի և նորարարական տեխնոլոգիական լուծումներ, օգնում է նոր որակ փոխանցել մարդկային կապիտալի կառավարման ոլորտին և ապահովել գործընթացների առավել արագ և դյուրին իրականացում: Եվ ինչն է նաև կարևոր՝ նոր փորձառություն և արդյունավետություն է հաղորդում գործատու – աշխատակից հարաբերություններին իր 24/7 հասանելիություն ապահովող բջջային հավելվածով։

Անուշ Աբրահամյան Ինստիգեյթ Սիսթեմս, Հաշվապահ

Մեր ընկերությունում հաշվառման զգալի մասը աշխատավարձի հաշվարկն ու կադրային գործավարությունն են։ ՀԾ֊Հաշվապահ համակարգով հաշվառումն իրականացնելիս ծրագրի շատ գործառույթներ չէինք օգտագործում և, ընդհակառակը, կադրային գործավարության համար ստիպված էինք օգտագործել Word/Excel նիշքեր։ Հիմնարկ Մարդիկի հնարավորությունները համապատասխանում են անձնակազմի հաշվառման և աշխատավարձի հաշվարկի մեր կարիքներին։ Այն հարմար է ու մատչելի։ Ուստի նպատակահարմար գտանք օգտագործել այն ՀԾ-Հաշվետար անվճար համակարգի հետ։

Կրիստինա Առաքելովա Օնէքս, ՄՌ բաժնի ղեկավար

Աճող ընկերությունների համար կարևոր է ունենալ նման գործիք մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները վերահսկելու և ճիշտ կառավարելու համար։ Հիմնարկ Մարդիկի շնորհիվ հնարավոր է ավտոմատացնել հաշվարկների ու փաստաթղթերի մշակումը ու կենտրոնանալ մարդկանց վրա։

Narine Terzyan_IRIS BI_Himnark
Նարինե Թերզյան ԻՐԻՍ Բիզնես ինկուբատոր, Գործադիր տնօրեն

Հիմնարկ Մարդիկով կարող ենք արագ ու հարմար կատարել աշխատավարձի հաշվարկը, կազմել հաշվետվությունները, վճարման ու կադրային գործավարության փաստաթղթերը։ Համակարգի ամպում գտնվելը թույլ է տալիս աշխատանքը կազմակերպել ցանկացած վայրից, ինչը հատկապես օգտակար էր համաճարակի ժամանակ տնից աշխատելու պայմաններում։

Liana Hovhannisyan_Erida technologies_Himnark
Լիանա Հովհաննիսյան Էրիդա Տեքնոլոջիս, Հիմնադիր և տնօրեն

Հիմնարկ Մարդիկը ծրագրավորողից հաշվապահ մեկ քայլ է դարձնում։ Ինձ` որպես ընկերության հիմնադիր և տնօրեն, համակարգը թույլ է տալիս ինքնուրույն կատարել հաշվարկները, վարել կադրային գործավարությունը։ Ավելին չօգտագործված արձակուրդների հաշվետվությունը դրդեց մշակել արձակուրդների պլանը` աշխատակիցներին պարտքը նվազեցնելու համար:

Sergey Muradyan_Step consulting_Himnark
Սերգեյ Մուրադյան Սթեփ Քընսալթինգ, Հիմնադիր

Մեր ընկերությունը մասնագիտացած է ՏՏ ոլորտի ընկերությունների համալիր խորհրդատվական ծառայություններ մատուցելու ոլորտում։ Մենք հակված ենք նորամուծություններ ներդնել մեր ծառայությունների մատուցման գործընթացում։ Նման նորամուծություն է Հիմնարկ Մարդիկ համակարգը, որն օգնում է էլ ավելի արդյունավետ լինել և ապահովել մեր հաճախորդների գոհունակությանը։

Ani Grigoryan_Parvanyan_Himnark
Անի Գրիգորյան Փարվանյան Քոնսալթինգ, Հաշվապահական խմբի ղեկավար

Հիմնարկ Մարդիկ համակարգը բավականաչափ հագեցած է և հնարավորություն է ընձեռում արդյունավետորեն կառավարել ժամանակը։ Աշխատակազմը ևս մեծ ջանքեր է ներդնում մեզ օգնելու յուրացնել ծրագրի հնարավորությունները։

Knarik Grigoryan_gg_Himnark
Քնարիկ Գրիգորյան Ջիջի, Գլխավոր գործառնական տնօրեն

Հիմնարկ Մարդիկ համակարգը հեշտացնում է իր հաճախորդների կյանքը՝ թիմի տվյալների հետ ավելի հեշտ աշխատելու, կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը ավտոմատացնելու միջոցով: Հաշվապահության և թիմի միջև կապը դառնում է դյուրին և հաճելի: Այս ամենն ապահովվում է, իհարկե, Հիմնարկի թիմի արագ և պատրաստակամ արձագանքի շնորհիվ, թե՛ արդեն իսկ իրագործված, թե՛ նոր իրագործվող գործիքների տեսքով:

Vitesse_logo_for_Himnark
Կարեն Խաչատրյան Վիտես, Տնօրեն

Հիմնարկ Մարդիկ համակարգն արդյունավետ և հեշտ օգտագործելի հարթակ է՝ մեր ընկերության աշխատակիցների մասին տեղեկատվության արագ թարմացման և հին տեղեկատվության փնտրման հարցում: Հեշտացնում է աշխատանքի տվյալների և փաստաթղթերի գեներացման հարցում: Հարկ է նշել նաև, որ Հիմնարկ Մարդիկ համակարգի համախմբված թիմը հասանելի է նաև առցանց և շատ արագ արձագանքում է ծագած բոլոր հարցերին:

Nune Sahakyan_Jur_Himnark
Նունե Սահակյան Էվրի Դեյ ՓԲԸ, Ֆինանսական տնօրեն

Մեր թիմի կարևոր նպատակներից մեկը ավտոմատացումն է ու արագագործության ապահովումը։ Հիմնարկ Մարդիկ համակարգի ձեռքբերումը թույլ կտա ավտոմատացնել մարդկային կապիտալի կառավարումը ու դարձնել այն էլ ավելի արդյունավետ։

    Ստանդարտ փաթեթ

    Հիմնարկ Մարդիկ
    Դ 1000* Մեկ աշխատակիցը
    • Առցանց համակարգ
    • Հոգատար սպասարկում
    • Օգտագործողների անսահմանափակ քանակ
    •  

    Պրեմիում փաթեթ

    Հիմնարկ Մարդիկ
    Դ 2000* Մեկ աշխատակիցը
    • Առցանց համակարգ
    • Հոգատար սպասարկում
    • Օգտագործողների անսահմանափակ քանակ
    • Աշխատակիցների ինքնասպասարկման հավելված

    * Գները ներառում են ավելացված արժեքի հարկը։

    Մեր հաշվարկման համակարգին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ

    Կադրերի ու աշխատավարձի քաոսն այլևս տեղ չունի ձեր կյանքում

    Հատկություններ

    Աշխատակիցների գրանցում

    Պարզապես սահմանեք աշխատակիցների աշխատանքային պայմանները և դրանց հիման վրա համակարգն ինքնաշխատ կստեղծի աշխատանքային պայմանագիրը:

    Արտաժամյա և գիշերային աշխատանք

    Գրանցեք արտաժամյա աշխատանքի սկիզբն ու ավարտը, իսկ համակարգը կհաշվարկի հավելումներն ու աշխատած ժամերը։ Հերթափոխի ռեժիմի դեպքում լրացուցիչ գրանցման կարիք չկա։

    Աշխատավարձի հաշվարկ

    Աշխատավարձի հաշվարկն ամբողջովին ավտոմատացված է։ Ձեզանից ակնկալվում է միայն ստուգել գրանցումների ճշտությունը։

    Աշխատանքային պայմանների ղեկավարում

    Գրանցեք պայմանագրի նոր տարբերակ՝ կատարելով աշխատավարձի կամ այլ դրույթների փոփոխություններ։ Պայմանագրի բոլոր տարբերակները տեսանելի են և ակնառու են դարձնում կարիերայի առաջխաղացումը։

    Քաղաքացիաիրավական պայմանագրեր

    Գրանցեք գործընկերոջը, լինի նա ֆիզիկական անձ, թե՝ ԱՁ։ Համակարգը ստեղծում է պայմանագիր, հարկումն արվում է դրամարկղային եղականով։

    Այլ բացակայություններ

    Առկա է հեշտ ու պարզ գործընթաց անաշխատունակության ու բացակայությունների այլ տեսակների գրանցման համար։

    Առողջության ապահովագրության վարում

    Աշխատակիցների և նրանց ընտանիքների առողջության ապահովագրության և դրանից բխող հարկերի հաշվարկը դեռ երբեք այսքան պարզ ու արագ չի եղել։ Փորձե՛ք։

    Աշխատավարձի հաշվարկ

    Աշխատավարձը հաշվարկվում է վայրկյանների ընթացքում՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատաժամանակը, պարգևները և այլն։

    Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկ

    Համակարգը հաշվառում է հարկերը և պարտադիր վճարները, գեներացնում եկամտային հարկի հաշվետվությունը, աշխատակցի ընդունման հայտերը։

    Աշխատավարձի վճարում

    Պարզապես սեղմեք վճարման կոճակը, և համակարգը կստեղծի վճարման փաստաթղթերը, որոնք հնարավոր է մուտքագրել օնլայն բենքինգի համակարգեր։

    Հաշվապահական ձևակերպումներ

    Աշխատավարձի հաշվարկը գեներացնելիս համակարգը կազմում է աշխատավարձի հաշվապահական ձևակերպումները, որոնք արտահանվում են ՀԾ-Հաշվապահ 7 համակարգ։

    Փաստաթղթերի ղեկավարում

    Կադրային փաստաթղթերը ինքնաշխատ ստեղծվում են համակարգում առկա կաղապարներով, որոնք օգտագործողները կարող են խմբագրել։

    Օրենսդրության փոփոխություններ

    Օրենսդրական փոփոխությունները մշտադիտարկվում են և կիրառվում համակարգում։

    Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

    Ներբեռնումներ

    Կապվեք մեզ հետ

    Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են