Այս տարվա ամռան նման աննկատ, բայց հաստատուն քայլերով մոտեցավ նաև մեր հերթական թարմացումը։ Մինչ շարունակվում են աշխատակիցների ինքնասպասարկան հավելվածի՝ Հիմնարկ Աշխատավայրի աշխատանքները հրապարակեցինք նոր թարմացումները։ Հարմար տեղավորվեք բազմոցին, հանեք դիմակը և ծանոթացեք ամբողջական թողարկմանը։
Նորություն
- Արդեն հնարավոր է ջնջել աշխատակցի անձնական տվյալներում կցված նկարը։
Շտկումներ
- Շտկվել է այն խնդիրը, երբ Կրթություն ու Վերապատրաստում բաժիններում տվյալների բացակայության դեպքում երևում էր ավելորդ ԱՎԵԼԱՑՆԵԼ կոճակ։
- Լուծվել է այն խնդիրը, երբ աշխատանքային պայմանագրի ապագա ամսաթվով դադարեցումը հեռացնելիս Գրանցամատյանում առկա Վերջնահաշվարկը չէր հեռացվում ավտոմատ կերպով։
- Շտկվել է խնդիրը, որի ժամանակ ժամանակավոր անաշխատունակության օրերի գրանցված ամենամյա արձակուրդի հետ համընկնման դեպքում , համապատասխան ամսվա հարկային ամփոփ հաշվարկում աշխատավարձը սխալ է արտացոլվում։
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։