Հիմնարկ Մարդիկ՝ 1.59.0 տարբերակի նկարագիր

Ընկերներ ջան, դե պատմեք` ինչպե՞ս է ընթանում ձեր ինքնամեկուսացումը։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ավելին, մնալով տանը, շարունակում ենք աշխատանքը ու այս թողարկամբ ձեր դատին ենք հանձնում մի քանի հյութեղ նորություն։ Դե՛հ, գնացինք)

Նորություններ

  • Հիմնարկ Մարդիկում ստեղծվել է նոր բաժին՝ Փաստաթղթեր։ Այստեղ ավտոմատ կերպով զետեղվում են տվյալ հիմնարկում գեներացված ու վերբեռնած բոլոր փաստաթղթերը։ Նշում․ այս տարբերակով թողարկում ենք այս բաժնի պարզ տարբերակը։ Հետագայում այն համալրվելու է խմբավորման, զտման և փնտրման գործիքակազմով, որն էլ ավելի դյուրին կդարձնի աշխատանքն այս բաժնում։
  • Աշխատակիցների անձնական տվյալներում արդեն կարող եք ավելացնել նրա հմտությունների՝ լեզուների տիրապետման մասին տեղեկատվություն:
  • Նորացվել է Կարգավորումներում ստորաբաժանումների և պաշտոնների գրանցման գործընթացը։

Շտկումներ

  • Լուծվել է աշխատակիցների նույնականացման փաստաթղթերի մետատվյալները փոփոխելուց և ՊԱՀՊԱՆԵԼ կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանի ինքնաշխատ փակվելու և ՊԱՀՊԱՆԵԼ կոճակի այլևս ոչ ակտիվ լինելու խնդիրը։

  • Ապագա ամսաթվով պայմանագիրը դադարեցնելու և մինչ դադարեցումը աշխատանքային պայմաններում փոփոխություններ կատարելու դեպքում Գրանցամատյանում արդեն իսկ ստեղվծած վերջնահաշվարկ թարմացվում է։

  • Լուծվել է աշխատակիցների ցուցակից աշխատակիցներին Excel-ով չարտահանման խնդիրը։

  • Դադարեցված աշխատանքային պայմանագիրը վերականգնելուց հետո տվյալ պայմանագրի շրջանակում ստեղծված բոլոր փաստաթղթերի այլևս կվերականգնվեն պայմանագրի հետ միասին։

Լուծվել է աշխատակցին ջնջելուց հետո նրան վերաբերող փաստաթղթերի տեսանելի լինելու խնդիրը Փաստաթղթեր բաժնում։ Աշխատակցին ջնջելուց հետո կջնջվեն նաև իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են