Գրեթե ամբողջ աշխարհն անցում է կատարել հեռավար աշխատանքի։ Աշխատողներին գալիս են փրկելու տարբեր առցանց հավելվածները, որոնցից է նաև հայկական «Կրիսպը»։ Այն թույլ է տալիս առանց աղմուկի արդյունավետ վիդեո զանգեր կատարել, իսկ Հայաստանի օգտատերերի համար «Կրիսպ» հավելվածը 6 ամսով դարձել է անվճար։ Մենք էլ, հասկանալով հեռավար աշխատանքի կարևրությունը այս օրերին, փորձում ենք առավելագույն հարմարավետությունը ապահովել Հիմնարկ Մարդիկ համակարգի օգտատերերի համար։ Մեր նոր թողարկմանը ծանոթացեք ստորև։
Նորություններ
- Աշխատակիցներ բաժնում բոլոր աշխատակիցներին արդեն կարող ենք տեսնել ըստ ստորաբաժանումների խմբավորված
- Աշխատակիցների համար մայրության արձակուրդ գրանցելիս այլևս կարող եք գեներացնել նաև մայրության արձակուրդի հրաման
- Աշխատակիցների համար ժամանակավոր անաշխատունակություն գրանցելիս այլևս կարող եք գեներացնել ժամանակավոր անաշխատունակության հրաման
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։