Հիմնարկ Մարդիկ՝ 1.53.0 տարբերակի նկարագիր

Դե ինչ, տոներն ավարտվեցին, ինչպես կհնչեր հայտնի գովազդում՝ անելիքներն են մոտենում, անելիքներն են մոտենում : ) Մոտեցավ նաև այս տարվա մեր առաջին թողարկումը, որի ազդագրին կարող եք ծանոթանալ ստորև։

 

Նորություն

  • Աշխատակիցների մնացորդներ բաժնում այլևս կարող եք գրանցել Չօգտագործված արձակուրդային օրերն` ըստ նրա աշխատած աշխատանքային տարիների: Հետագայում արձակուրդ գրանցելիս կարող եք ընտրել, թե որ տարվա չօգտագործած արձակուրդից վերցնել այդ օրերը։
  • Պարգևավճարի գեներացված փաստաթղթում այլևս կունենանք Վճարման ամսվա համար փոփոխական, որը կտարբերվի գրանցման ամսաթվից։

Շտկումներ

  • Լուծվել է խնդիրը, երբ վճարման մեթոդը «Դրամարկղ» ընտրված լինելու դեպքում Վճարման հանձնարարականը ստեղծվում էր սխալով՝ նրանում նշվում էր, որ փաստաթղթի համարը կրկնվում է։
  • Լուծվել է խնդիրը, երբ Ժամանակավոր անաշխատունակություն գրանցելիս և անմիջապես գրանցման պատուհանից վճարելուց հետո անհրաժեշտ էր թարմացնել էջը, որպեսզի պատուհանը փակվի։
  • Լուծվել է Գրանցամատյան բաժնում Ժամանակավոր անաշխատունակության գրանցման միանգամից անհայտացման խնդիրը՝ այն ջնջելուց հետո։ Այլևս պետք չէ թարմացնել էջը։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 446627 և 044 446627։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են