Նորություններ
- Հիանալի նորություն ունենք շատ աշխատակիցներ ունեցող հիմնարկների համար։ Այսուհետ ձեզ համար հասանելի կլինի աշխատակիցների ցանկում «Փնտրելու» ֆունկցիոնալությունը։
- Ամենամյա արձակուրդ գրանցելիս համակարգը հաշվի կառնի ժամանակավոր անաշխատունակության հետ հատվող օրերը։
- Ներմուծման նիշքում պաշտոնների հետ միասին կարտացոլվեն նաև կառուցվածքային ստորաբաժանումները։
- Աշխատակցի Մայրության արձակուրդում գտնվելու դեպքում միջին ամսականի հաշվարկում հաշվի կառնվի համատեղությամբ աշխատանքի եկամուտները։
- Համատեղությամբ, ոչ հիմնական աշխատող աշխատակցի համար այլևս չի հաշվարկվի մայրության նպաստ։
Շտկումներ
- Լուծվել է գրանցված գործավարձի դեպքում Ամփոփագրեր բաժնի՝ չօգտագործված արձակուրդային օրերի հաշվետվության չգեներացման խնդիրը։
- Լուծվել է խնդիրը, երբ նպատակային արձակուրդ գրանցելու պատուհանում արձակուրդի սկիզբը և օրերի քանակը գրելիս արձակուրդի ավարտը չէր արտացոլվում։
- Լուծվել է խնդիրը, երբ անհնար էր ՀԾ Հաշվապահ ներմուծել հաշվարկային թերթիկի հաշվապահական գրանցումները, երբ եկամուտը 0 էր։
- Ուղղվել է խնդիրը կապված հիմնարկների ՀԿ, ՊՓԲԸ, ՊՈԱԿ, ԱՁ տեսակների՝ գեներացված փաստաթղթերում հիմնարկի անվանման մեջ չարտացոլվելու խնդիրը։
- Արտահանված աղյուսակն ամբողջությամբ կարտացոլվի բոլոր տեսակի օպերացիոն համակարգերում։
- Գրանցված պարգևավճարի ամսաթիվը փոփոխելուց հետո գրանցումն ինքնաշխատ կերպով կթարմացվի։
Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 446627 և 044 446627։