ՋՈՒՐ ԷՅ ԷՄ․ Հաջողության պատմություն

«Ջուր Էյ Էմ»-ը խմելու ջուր մատակարող ընկերություն է, որը Հայաստանյան շուկայում է արդեն 13 տարի։ Սկսելով մատակարարել միայն խմելու ջուր՝ այժմ ընկերությունը բոլոր մարզերում մատակարարում է 600-ից ավելին տնտեսական և գրասենյակային ապրանքատեսակներ։ 90-ից ավելի աշխատակիցներից կազմված այս ընկերությունը միացել է Հիմնարկի ընտանիքին 2020 թվականին։

Ջուր Էյ Էմ ընկերության ֆինանսական տնօրեն Նունե Սահակյանը և առաջատար հաշվապահ Թեհմինե Հովհաննիսյանը զբաղվում են աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկով և աշխատակիցներին վերաբերող ընթացիկ գրանցումների իրականացմամբ։ Նրանք գոհ են Հիմնարկ ընկերության ծառայություններից, որն օգնում է իրենց

Ջուր Էյ Էմ

խնայել ժամանակ՝ Հիմնարկի միջոցով կատարելով աշխատավարձի, արձակուրդների և հարկերի հաշվարկներ։ Ժամանակին ձեռքով լրացվող աշխատակիցների տեղեկություններն այժմ ավտոմատացված են եւ նրանց վերաբերող ցանկացած տեղեկություն հնարավոր է գտնել շատ արագ։ «Նախկինում, յուրաքանչյուր աշխատակցի տեղեկությունները գտնելու համար, նիշքից նիշք որոնումներ էին պահանջվում, իսկ այդ ամենը հիմա արվում է մի կոճակի օգնությամբ», – ասում է Թեհմինեն՝ ավելացնելով, որ Հիմնարկը տարբերվում է այն հատկանիշով, որ իր մեջ պարունակում է արձակուրդի դիմումներ և հրամաններ ինքնաշխատ գեներացնելու հնարավորություն, սակայն, ըստ Նունեի, ծրագրի պարզությունն է, որ նրան տարբերում է մյուս նմանատիպ համակարգերից։

Jur.am_Himnark

Նրանք նաև գոհ են հաճախորդների սպասարկումից։ Թեհմինեն նշում է․ «Չնայած մեր պահանջներին, նրանք հեշտությամբ են ընդունում նոր գաղափարները և պատրաստ են փոփոխությունների։ Օրինակ, մեզ անհրաժեշտ էր ունենալ վճարումների տվյալները զտելու հնարավորոթյուն, և մեր պահանջով Հիմնարկը նաև ավելացրեց

այդ հնարավորությունը։ Ներկայումս յուրաքանչյուր օգտվող կարող է արտահանել զտված տվյալները Excel ձևաչափի նիշքով», – նշում է Թեհմինեն։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են