Հիմնարկ Մարդիկ համակարգի նոր տարբերակի նկարագիր

Հուլիսի 3–5-ը Ստեփանակերտում տեղի ունեցավ Tech Week Artsakh 2021 («Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021») միջոցառումը, որը մեկ վայրում էր կենտրոնացրել ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային համաչափ զարգացման խթանման ուղղությամբ։ Հիմնարկը թիմը ևս մասնակցում էր այս միջոցառմանը։ Լիահույս ենք, որ նմանատիպ միջոցառումներն էլ ավելի շատ կլինեն։ Իսկ այդ ընթացքում կյանքի կոչվեց մեր հերթական թողարկումը։

Նորություն

Ուրախ ենք հայտնել, որ համակարգում վճարումներ բաժնում հնարավոր է կատարել վճարումների տվյալների զտում։

  • Զտել կոճակին սեղմելով կարող ենք ընտրել այն հատկանիշները, որոնցով հնարավոր է զտել վճարումները՝ անուն, ազգանուն, ցանկալի ժամանակահատվածը՝ սկիզբ և ավարտ, կարգավիճակը՝ սևագիր, ընթացքում, հաստատված, մերժված։
  • Վճարումներում կարտացոլվեն ընտրված հատկանիշներով զտված տվյալները, որոնք հնարավոր է արտահանել MS Excel ձևաչափի նիշքով:
  • Excel նիշքում արտացոլվելու են հետևյալ տվյալները՝ ստացողի անուն, ազգանունը, վճարման ամսաթիվը, վճարի չափը (դրամով) ու վճարման նպատակը։ Աղյուսակը կունենա հետևյալ տեսքը․
Payments_HimnarkPeople

Շտկումներ

  • Լուծվել է գործուղման հրամանների գեներացման խնդիրը։ Հրամանները գեներացնելիս արժեքները չէին արտահայտվում փաստաթղթում։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են