Նորություն
Ուրախ ենք հայտնել, որ համակարգում վճարումներ բաժնում հնարավոր է կատարել վճարումների տվյալների զտում։
- Զտել կոճակին սեղմելով կարող ենք ընտրել այն հատկանիշները, որոնցով հնարավոր է զտել վճարումները՝ անուն, ազգանուն, ցանկալի ժամանակահատվածը՝ սկիզբ և ավարտ, կարգավիճակը՝ սևագիր, ընթացքում, հաստատված, մերժված։
- Վճարումներում կարտացոլվեն ընտրված հատկանիշներով զտված տվյալները, որոնք հնարավոր է արտահանել MS Excel ձևաչափի նիշքով:
- Excel նիշքում արտացոլվելու են հետևյալ տվյալները՝ ստացողի անուն, ազգանունը, վճարման ամսաթիվը, վճարի չափը (դրամով) ու վճարման նպատակը։ Աղյուսակը կունենա հետևյալ տեսքը․
Շտկումներ
- Լուծվել է գործուղման հրամանների գեներացման խնդիրը։ Հրամանները գեներացնելիս արժեքները չէին արտահայտվում փաստաթղթում։
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։