Նորություններ
- Հիմնարկ Մարդիկ֊ում արդեն հնարավոր է գրանցել վարձատրության ևս մեկ տեսակ՝ Լրավճար։

- Մշակվել է հարգելի չվճարվող բացակայություն գրանցելու հնարավորություն։

- Արդեն հնարավոր է տեսակավորել և տեսնել հաստատված և չհաստատված ամսական հաշվետվությունները:

- Չօգտագործված արձակուրդային օրերի վերաբերյալ հաշվետվությունում այսուհետ կցուցադրվի Ընդամենը տողը։

- Ամփոփագրեր բաժնում այլևս կարող եք ըստ աճի կամ նվազման տեսակավորել բոլոր տվյալները։

- Համակարգում իրականացվել է 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրոշմանիշային վճարների փոփոխությունը:
- Աշխատակիցներ բաժնում ստորաբաժանման անվանման դիմաց արդեն ցուցադրվում է տվյալ ստորաբաժանման մեջ ընդգրկված աշխատակիցների քանակը․

- Երբ աշխատակցի համար գրանցվում է մայրության արձակուրդ և նա գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, մայրության արձակուրդի գումարը հաշվարկվում է աշխատանքային պայմանագրում նշված ժամանակավարձի հիման վրա։
- Աշխատանքային պայմաններում Փորձաշրջանը նշանակելու դեպքում փորձաշրջանի ավարտի ամսաթիվն ինքնաշխատ լրացվում է 3 ամիս տևողությամբ։

- Աշխատանքային պայմանագրում արդեն հնարավոր է ավտոմատացված կերպով ցուցադրել ծանր և վնասակար տեսակի աշխատանքի մասին նշում, եթե այսպիսի պայմաններ են նշվում աշխատանքային պայմաններ բաժնում։
- Ամենամյա արձակուրդի հրամանի ամսաթիվն այսուհետ լռելյայն կլինի հաշվարկի ամսաթիվը։
- Արցախում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու դեպքում եկամտային հարկի տոկոսադրույքը կկազմի 5%։
- Արցախի հարկային գոտում գործող ընկերությունների եկամտային հարկի տոկոսադրույքը 2021 թվականի հունվարի մեկից հաշվարկվում է 15% տոկոսադրույքով։
- Հաշվարկային թերթիկների xml նիշքն այլև ունի նկարագրություն՝ անվանում։ Օրինակ՝ Աշխատավարձի հաշվարկ, հունվար 2021։
- Եկամտային հարկի ու այլ վճարների գումարները այսուհետ կհաշվարկվեն կլորացված՝ առանց լումաների։ Կլորացում հնարավոր է կիրառել նաև հաշվարկային թերթիկում արտացոլվող թվի նկատմամբ։
- Մնացորդներ բաժնում այլևս հնարավոր է ընտրել բոլոր ամիսները կոճակի մեկ հպումով։

- Աշխատակիցների անձնական տվյալների ընտանեկան դրություն բաժնում ավելացել է Ամուսնալուծված կարգավիճակը։

- Կարգավորումների Պաշտոնատար անձինք բաժնում ավելացել է Լիազորված անձ տեսակը։

Շտկումներ
- Լուծվել է խնդիրը, երբ երեխայի խնամքի արձակուրդի առաջին ամսվա սոցիալական վճարը հաշվարկվում է գործատուի հաշվին։
- Լուծվել է Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության մեջ Փաստացի աշխատած ժամերի մեջ գրանցված արտաժամյա աշխատանքի ժամերի չներառվելու խնդիրը։
- Լուծվել է խնդիրը, երբ տվյալ ամսվա ընթացքում վերջնահաշվարկ ունենալու և հաշվարկները ջնջելու-վերահաշվարկ իրականացնելու դեպքում վերջնահաշվարկն այլևս չէր գեներացվում։
- Լուծվել է խնդիրը, երբ մասամբ վճարված վճարման փաստաթուղթը ջնջելուց և նորից գեներացնելուց հետո արդեն վճարված գումարը բացակայում է փաստաթղթից։
- Լուծվել է խնդիրը, երբ աշխատակցի մոտ չվճարվող/մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդի գրանցված լինելու դեպքում Ամփոփագրեր բաժնում ամենամյա արձակուրդի մնացորդային օրերը սխալ էին հաշվարկվում։
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով
