Հիմնարկ Մարդիկ՝ 1.62.0 տարբերակի նկարագիր

Մինչ մենք պատրաստում էինք այս թողարկումը, Ֆիլիպիններում տեղի ունեցավ սոցիալական հեռավորության պայմաններում անցկացվող «տարօրինակ» ավարտական ​​արարողությունը՝ շրջանավարտների փոխարեն նրանց դիպլոմները ստանում էին ռոբոտները, իսկ նրանց դեմքերը ուղիղ կապով ցուցադրվում էին ռոբոտների գլխին տեղադրված պլանշետների վրա։ Մենք էլ թողարկեցինք կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում կարևոր պարապուրդ գրանցելու ֆունկցիոնալությունը։

Նորություն

  • Ուրախ ենք հայտնել, որ Հիմնարկ Մարդիկում արդեն հնարավորություն ունենք աշխատակիցների համար գրանցել պարապուրդ՝ և՛ վճարովի, և՛ չվճարվող:

Շտկումներ

  • Լուծվել է խնդիրը, երբ հնարավոր չէր գեներացնել աշխատավարձի հաշվարկ, եթե աշխատակիցներից որևիցե մեկի մնացորդներում գրանցված էր Ժամանակավոր անաշխատունակություն։
  • Լուծվել է Գործարքներ բաժնում շահագործման ամսաթվից շուտ ամսաթիվ ընտրելու հնարավորություն ունենալու խնդիրը։

Նշում․ Գործարքներում հնարավոր չէ տեսնել շահագործման ամսաթվից առաջ ընկած ժամանակահատվածի համար տեղեկատվություն։


  • Լուծվել է շահագործման ամսաթիվը գործող ամիս լինելու դեպքում Հաշվարկներ բաժնում սխալ ամսաթվի արտացոլման խնդիրը։

Նշում․ Հաշվարկներում հնարավոր չէ հաշվարկներ կատարել շահագործման ամսաթվից առաջ ընկած ժամանակահատվածի համար։


  • Լուծվել է խնդիրը, երբ վճարման փաստաթղթում վճարման ամսաթվի փոփոխման դեպքում այն չէր թարմացվում աշխատակիցների էլեկտրոնային հասցեին ուղարկվող նամակում։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Օգնություն

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են