Մինչ մենք պատրաստում էինք այս թողարկումը, Ֆիլիպիններում տեղի ունեցավ սոցիալական հեռավորության պայմաններում անցկացվող «տարօրինակ» ավարտական արարողությունը՝ շրջանավարտների փոխարեն նրանց դիպլոմները ստանում էին ռոբոտները, իսկ նրանց դեմքերը ուղիղ կապով ցուցադրվում էին ռոբոտների գլխին տեղադրված պլանշետների վրա։ Մենք էլ թողարկեցինք կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում կարևոր պարապուրդ գրանցելու ֆունկցիոնալությունը։
Նորություն
- Ուրախ ենք հայտնել, որ Հիմնարկ Մարդիկում արդեն հնարավորություն ունենք աշխատակիցների համար գրանցել պարապուրդ՝ և՛ վճարովի, և՛ չվճարվող:
Շտկումներ
- Լուծվել է խնդիրը, երբ հնարավոր չէր գեներացնել աշխատավարձի հաշվարկ, եթե աշխատակիցներից որևիցե մեկի մնացորդներում գրանցված էր Ժամանակավոր անաշխատունակություն։
- Լուծվել է Գործարքներ բաժնում շահագործման ամսաթվից շուտ ամսաթիվ ընտրելու հնարավորություն ունենալու խնդիրը։
Նշում․ Գործարքներում հնարավոր չէ տեսնել շահագործման ամսաթվից առաջ ընկած ժամանակահատվածի համար տեղեկատվություն։
- Լուծվել է շահագործման ամսաթիվը գործող ամիս լինելու դեպքում Հաշվարկներ բաժնում սխալ ամսաթվի արտացոլման խնդիրը։
Նշում․ Հաշվարկներում հնարավոր չէ հաշվարկներ կատարել շահագործման ամսաթվից առաջ ընկած ժամանակահատվածի համար։
- Լուծվել է խնդիրը, երբ վճարման փաստաթղթում վճարման ամսաթվի փոփոխման դեպքում այն չէր թարմացվում աշխատակիցների էլեկտրոնային հասցեին ուղարկվող նամակում։
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։