Հիմնարկ Մարդիկ՝ 1.61.0 տարբերակի նկարագիր

Այս շաբաթ հայտարարվեց Հիմնարկի և Գրանթ Թորնթոն Հայաստանի բացառիկ համագործակցության մասին։ Այս համագործակցության արդյունքում «Հիմնարկ Մարդիկի» նորացված համակարգի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2020թ․ սեպտեմբերին։ Այն հասանելի է լինելու բաժանորդագրությամբ՝ առանց արտոնագրի ձեռքբերման եւ սպասարկման լրացուցիչ ծախսերի։ Իսկ մինչ այդ մենք շարունակում ենք մեր երկշաբաթյա թողարկումները, և այս շաբաթ հրապարակեցինք նոր՝ 1․61․0 տարբերակը։

Շտկումներ

  • Աշխատակիցների ըստ սորաբաժանումների, ինչպես նաև ըստ ժամանակագրական կամ այբբենական սկզբունքի դասավորման զտիչը այլև չի փոխի իր միացված/անջատված լինելու կարգավիճակը էջը թարմացնելիս։
  • Լուծվել է խմբավորված վիճակում աշխատակիցներին ջնջելիս նրանց աշխատակիցների ցուցակից չանհետացման խնդիրը։
  • Լուծվել է խնդիրը, երբ կառուցվածքային ստորաբաժանումից ինչ-որ պաշտոն ջնջելիս բոլոր գրանցված ստորաբաժանումներն ու պաշտոնները նույնպես ջնջվում էին և հետագայում հնարավոր չէր լինում աշխատակիցների աշխատանքային պայմաններում ընտրել որևիցե պաշտոն։

  • Լուծվել է մետատվյալներում փաստաթղթերի որևիցե տվյալի փոփոխման դեպքում ՊԱՀՊԱՆԵԼ կոճակը սեղմելուց հետո անընդհատ բեռնման խնդիրը:

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են