Ընկերներ ջան, դե պատմեք` ինչպե՞ս է ընթանում ձեր ինքնամեկուսացումը։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ավելին, մնալով տանը, շարունակում ենք աշխատանքը ու այս թողարկամբ ձեր դատին ենք հանձնում մի քանի հյութեղ նորություն։ Դե՛հ, գնացինք)
Նորություններ
- Հիմնարկ Մարդիկում ստեղծվել է նոր բաժին՝ Փաստաթղթեր։ Այստեղ ավտոմատ կերպով զետեղվում են տվյալ հիմնարկում գեներացված ու վերբեռնած բոլոր փաստաթղթերը։ Նշում․ այս տարբերակով թողարկում ենք այս բաժնի պարզ տարբերակը։ Հետագայում այն համալրվելու է խմբավորման, զտման և փնտրման գործիքակազմով, որն էլ ավելի դյուրին կդարձնի աշխատանքն այս բաժնում։
- Աշխատակիցների անձնական տվյալներում արդեն կարող եք ավելացնել նրա հմտությունների՝ լեզուների տիրապետման մասին տեղեկատվություն:
- Նորացվել է Կարգավորումներում ստորաբաժանումների և պաշտոնների գրանցման գործընթացը։
Շտկումներ
- Լուծվել է աշխատակիցների նույնականացման փաստաթղթերի մետատվյալները փոփոխելուց և ՊԱՀՊԱՆԵԼ կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանի ինքնաշխատ փակվելու և ՊԱՀՊԱՆԵԼ կոճակի այլևս ոչ ակտիվ լինելու խնդիրը։ 
- Ապագա ամսաթվով պայմանագիրը դադարեցնելու և մինչ դադարեցումը աշխատանքային պայմաններում փոփոխություններ կատարելու դեպքում Գրանցամատյանում արդեն իսկ ստեղվծած վերջնահաշվարկ թարմացվում է։ 
- Լուծվել է աշխատակիցների ցուցակից աշխատակիցներին Excel-ով չարտահանման խնդիրը։ 
- Դադարեցված աշխատանքային պայմանագիրը վերականգնելուց հետո տվյալ պայմանագրի շրջանակում ստեղծված բոլոր փաստաթղթերի այլևս կվերականգնվեն պայմանագրի հետ միասին։
Լուծվել է աշխատակցին ջնջելուց հետո նրան վերաբերող փաստաթղթերի տեսանելի լինելու խնդիրը Փաստաթղթեր բաժնում։ Աշխատակցին ջնջելուց հետո կջնջվեն նաև իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերը:
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով
 
															 
															 
								