Դե ինչ, տոներն ավարտվեցին, ինչպես կհնչեր հայտնի գովազդում՝ անելիքներն են մոտենում, անելիքներն են մոտենում : ) Մոտեցավ նաև այս տարվա մեր առաջին թողարկումը, որի ազդագրին կարող եք ծանոթանալ ստորև։
Նորություն
- Աշխատակիցների մնացորդներ բաժնում այլևս կարող եք գրանցել Չօգտագործված արձակուրդային օրերն` ըստ նրա աշխատած աշխատանքային տարիների: Հետագայում արձակուրդ գրանցելիս կարող եք ընտրել, թե որ տարվա չօգտագործած արձակուրդից վերցնել այդ օրերը։
- Պարգևավճարի գեներացված փաստաթղթում այլևս կունենանք Վճարման ամսվա համար փոփոխական, որը կտարբերվի գրանցման ամսաթվից։
Շտկումներ
- Լուծվել է խնդիրը, երբ վճարման մեթոդը «Դրամարկղ» ընտրված լինելու դեպքում Վճարման հանձնարարականը ստեղծվում էր սխալով՝ նրանում նշվում էր, որ փաստաթղթի համարը կրկնվում է։
- Լուծվել է խնդիրը, երբ Ժամանակավոր անաշխատունակություն գրանցելիս և անմիջապես գրանցման պատուհանից վճարելուց հետո անհրաժեշտ էր թարմացնել էջը, որպեսզի պատուհանը փակվի։
- Լուծվել է Գրանցամատյան բաժնում Ժամանակավոր անաշխատունակության գրանցման միանգամից անհայտացման խնդիրը՝ այն ջնջելուց հետո։ Այլևս պետք չէ թարմացնել էջը։
Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 446627 և 044 446627։