Հիմնարկ Մարդիկ՝ 1.50.0 տարբերակի նկարագիր

Նորություններ

  • Հիանալի նորություն ունենք շատ աշխատակիցներ ունեցող հիմնարկների համար։ Այսուհետ ձեզ համար հասանելի կլինի աշխատակիցների ցանկում «Փնտրելու» ֆունկցիոնալությունը։
  •  
  • Ամենամյա արձակուրդ գրանցելիս համակարգը հաշվի կառնի ժամանակավոր անաշխատունակության հետ հատվող օրերը։
  • Ներմուծման նիշքում պաշտոնների հետ միասին կարտացոլվեն նաև կառուցվածքային ստորաբաժանումները։
  • Աշխատակցի Մայրության արձակուրդում գտնվելու դեպքում միջին ամսականի հաշվարկում հաշվի կառնվի համատեղությամբ աշխատանքի եկամուտները։
  • Համատեղությամբ, ոչ հիմնական աշխատող աշխատակցի համար այլևս չի հաշվարկվի մայրության նպաստ։

Շտկումներ

  • Լուծվել է գրանցված գործավարձի դեպքում Ամփոփագրեր բաժնի՝ չօգտագործված արձակուրդային օրերի հաշվետվության չգեներացման խնդիրը։
  • Լուծվել է խնդիրը, երբ նպատակային արձակուրդ գրանցելու պատուհանում արձակուրդի սկիզբը և օրերի քանակը գրելիս արձակուրդի ավարտը չէր արտացոլվում։
  • Լուծվել է խնդիրը, երբ անհնար էր ՀԾ Հաշվապահ ներմուծել հաշվարկային թերթիկի հաշվապահական գրանցումները, երբ եկամուտը 0 էր։
  • Ուղղվել է խնդիրը կապված հիմնարկների ՀԿ, ՊՓԲԸ, ՊՈԱԿ, ԱՁ տեսակների՝ գեներացված փաստաթղթերում հիմնարկի անվանման մեջ չարտացոլվելու խնդիրը։
  • Արտահանված աղյուսակն ամբողջությամբ կարտացոլվի բոլոր տեսակի օպերացիոն համակարգերում։
  • Գրանցված պարգևավճարի ամսաթիվը փոփոխելուց հետո գրանցումն ինքնաշխատ կերպով կթարմացվի։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 446627 և 044 446627։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են