Հիմնարկի 2021-ը

Ամփոփում

Ավարտին մոտեցող 2021 թվականին բավական ծավալի աշխատանք է կատարվել Հիմնարկ Մարդիկ համակարգի հետագա զարգացման ուղղությամբ։ Մշակվել են մի շարք կարևոր գործիքներ, որոնք էապես հեշտացրեցին մեր հաճախորդների առօրյան։ Ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում համակարգը հաճախորդների պահանջներին էլ ավելի համապատասխանեցնելու համար։

Հիմնարկ Մարդիկ-ի նոր գործառույթները

Աշխատակիցների տվյալների կառավարում

  • Աշխատակիցներ բաժնում ստորաբաժանման անվանման դիմաց արդեն ցուցադրվում է տվյալ ստորաբաժանման մեջ ընդգրկված աշխատակիցների քանակը։
  • Աշխատակիցների անձնական տվյալների ընտանեկան դրություն բաժնում ավելացել է Ամուսնալուծված կարգավիճակը։
  • Մնացորդներ բաժնում այլևս հնարավոր է ընտրել բոլոր ամիսները կոճակի մեկ հպումով։

Աշխատանքային պայմանագրերի կառավարում

  • Աշխատանքային պայմաններում Փորձաշրջանը նշանակելու դեպքում փորձաշրջանի ավարտի ամսաթիվն ինքնաշխատ լրացվում է 3 ամիս տևողությամբ։
  • Աշխատանքային պայմանագրում արդեն հնարավոր է ավտոմատացված կերպով ցուցադրել ծանր և վնասակար տեսակի աշխատանքի մասին նշում, եթե այսպիսի պայմաններ են նշվում աշխատանքային պայմաններ բաժնում։
  • Լուծվել է 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում օրերի տեղափոխության ժամանակ աշխատանքային օրերի ճիշտ հաշվարկի խնդիրը։

Աշխատավարձի հաշվարկի և վճարումների կառավարում

  • Հիմնարկ Մարդիկ֊ում արդեն հնարավոր է գրանցել վարձատրության ևս մեկ տեսակ՝ Լրավճար։
  • Համակարգում վճարումներ բաժնում հնարավոր է կատարել վճարումների տվյալների զտում։
    • Զտել կոճակին սեղմելով կարող ենք ընտրել այն հատկանիշները, որոնցով հնարավոր է զտել վճարումները՝ անուն, ազգանուն, ցանկալի ժամանակահատվածը՝ սկիզբ և ավարտ, կարգավիճակը՝ սևագիր, ընթացքում, հաստատված, մերժված։
    • Վճարումներում կարտացոլվեն ընտրված հատկանիշներով զտված տվյալները, որոնք հնարավոր է արտահանել MS Excel ձևաչափի նիշքով:
  • Հաշվարկային թերթիկների xml նիշքն այլև ունի նկարագրություն՝ անվանում։ Օրինակ՝ Աշխատավարձի հաշվարկ, հունվար 2021։
  • Լուծվել է խնդիրը, երբ տվյալ ամսվա ընթացքում վերջնահաշվարկ ունենալու և հաշվարկները ջնջելու-վերահաշվարկ իրականացնելու դեպքում վերջնահաշվարկն այլևս չէր գեներացվում։
  • Լուծվել է խնդիրը, երբ մասամբ վճարված վճարման փաստաթուղթը ջնջելուց և նորից գեներացնելուց հետո արդեն վճարված գումարը բացակայում է փաստաթղթից։

Արձակուրդների և բացակայությունների կառավարում

  • Մշակվել է հարգելի չվճարվող բացակայություն գրանցելու հնարավորություն։
  • Հիմնարկ Մարդիկ֊ում արդեն հնարավոր է գրանցել արձակուրդի ևս մեկ տեսակ՝ Հայրութան արձակուրդ։
  • Երբ աշխատակցի համար գրանցվում է մայրության արձակուրդ և նա գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, մայրության արձակուրդի գումարը հաշվարկվում է աշխատանքային պայմանագրում նշված ժամանակավարձի հիման վրա։
  • Ամենամյա արձակուրդի հրամանի ամսաթիվն այսուհետ լռելյայն կլինի հաշվարկի ամսաթիվը։
  • Չօգտագործված արձակուրդային օրերի վերաբերյալ հաշվետվությունում այսուհետ կցուցադրվի Ընդամենը տողը։
  • Ամփոփագրեր բաժնում այլևս կարող եք ըստ աճի կամ նվազման տեսակավորել բոլոր տվյալները՝ արձակուրդային օրերի քանակը, հասանելի արձակուրդային գումարը։
  • Լուծվել է խնդիրը, երբ երեխայի խնամքի արձակուրդի առաջին ամսվա սոցիալական վճարը հաշվարկվում է գործատուի հաշվին։
  • Լուծվել է խնդիրը, երբ աշխատակցի մոտ չվճարվող/մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդի գրանցված լինելու դեպքում Ամփոփագրեր բաժնում ամենամյա արձակուրդի մնացորդային օրերը սխալ էին հաշվարկվում։
  • Լուծվել է խնդիրը, երբ չվճարվող հարգելի բացակայության առկայության դեպքում պահումները սխալ էին հաշվարկվում Վճարուման թերթիկում։

Եկամտային հարկի և սոցիալական վճարների կառավարում

  • Համակարգում իրականացվել է 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրոշմանիշային վճարների փոփոխությունը:
  • 2022 թվականի հունվարի 1-ից սոցիալական վճարը համակարգում կհաշվարկվի 4,5% դրույքաչափով։
  • 2022 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկը համակարգում կհաշվարկվի 21% դրույքաչափով:
  • Արցախում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու դեպքում եկամտային հարկի տոկոսադրույքը կկազմի 5%։
  • Արցախի հարկային գոտում գործող ընկերությունների եկամտային հարկի տոկոսադրույքը 2021 թվականի հունվարի մեկից հաշվարկվում է 15% տոկոսադրույքով։
  • Եկամտային հարկի ու այլ վճարների գումարները այսուհետ կհաշվարկվեն կլորացված՝ առանց լումաների։ Կլորացում հնարավոր է կիրառել նաև հաշվարկային թերթիկում արտացոլվող թվի նկատմամբ։
  • Արդեն հնարավոր է տեսակավորել և տեսնել Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամփոփ հաշվետվության հաստատված և չհաստատված ամսական հաշվետվությունները:
  • Լուծվել է Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության մեջ Փաստացի աշխատած ժամերի մեջ գրանցված արտաժամյա աշխատանքի ժամերի չներառվելու խնդիրը։

Այլ գործառութներ

  • Կարգավորումների Պաշտոնատար անձինք բաժնում ավելացել է Լիազորված անձ տեսակը։
  • Լուծվել է գործուղման հրամանների գեներացման խնդիրը։ Հրամանները գեներացնելիս արժեքները չէին արտահայտվում փաստաթղթում։

Ամփոփելով, թույլ տվեք մաղթել, որ գալիք 2022-ը լինի ձեռքբերումների և մեծ նվաճումների, ստեղծագործական նախաձեռնությունների տարի։

Himnark 2022

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են