Ինչպես գրանցել հիմնարկ

Հիմնարկ Մարդիկ համակարգում հաշիվ բացելուց հետո անհրաժեշտ է գրանցել կազմակերպություն։

  • Մուտք գործիր համակարգ և սեղմիր «ԳՐԱՆՑԵԼ ՀԻՄՆԱՐԿ» կոճակը։

Համակարգը կտանի քեզ Հիմնարկ Անձնագիր, որտեղից ցանկացած ժամանակ կարող ես ավելացնել նոր հիմնարկ։

  • Ձախ կողմի ցանկի Հիմնարկներ բաժնում սեղմիր «ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԻՄՆԱՐԿ» կոճակը
  • Բացված պատուհաններում լրացրու պարտադիր դաշտերը,
  • Սեղմիր «ՀԱՋՈՐԴԸ» կոճակը
  • Բոլոր պահանջվող տվյալները լրացնելուց հետո սեղմիր «ԳՐԱՆՑԵԼ» կոճակը

Ուշադրություն

  • Համակարգի շահագործման ամսաթիվը ինքնաշխատ կերպով կընտրվի տվյալ ամսվա 1-ը, որպեսզի մնացորդները մուտքագրելիս խուսափենք հաշվարկների բարդացումից։
  • Համակարգը լռելյայն ընտրում է Դրամարկղ վճարման մեթոդը։ Շարունակելու համար պարզապես սեղմիր ԳՐԱՆՑԵԼ կոճակը։ Հետագայում Կարգավորումներ բաժնի վճարման մեթոդներում կարող ես այն փոփոխել։ Ցանկության դեպքում կարող ես ընտրել Բանկային փոխանցում մեթոդը

Ուշադրություն

Բանկային հաշվի գրանցումը չի կատարվում որևէ ծառայության վճար գանձելու նպատակով, այլ վճարման հանձնարականներ ստեղծելու ֆունկցիոնալության իրականացման համար։

Այժմ հիմնարկը գրանցված է մեր համակարգում: Կարող ես արդեն օգտվել Հիմնարկ Մարդիկ համակարգի գործառույթներից:

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են