Հաճախ տրվող հարցեր
Համակարգը հասանել է ամսական վճարով՝ ըստ աշախատկիցների թվի: Չկա ծրագրի ձեռքբերման կամ թարմացումների ակտիվացման լրացուցիչ վճար:
Օգտագործողի հաշվին կարող են կցվել անսահմանափակ թվով հիմնարկներ։ Հաշվապահական գրասենյակի աշխատակիցը կարող է գրանցել իր կողմից սպասարկվող հիմնարկները և յուրաքանչյուր հիմնարկի ներկայացուցչին հրավիրել միանալու համապատասխան միջավայրին։ Հրավիրված օգտագործողները կտեսնի միայն իրենց կցված հիմնարկները։
Այո, կայքում նշված գները ներառում են ավելացված արժեքի հարկը։
Աշխատակիցների քանակը որոշվում է ձեր հաշվով գրանցված բոլոր հիմնարկներում այն աշխատակիցների քանակով, որոնք ամսվա վերջին օրվա դրությամբ ունեն գործող աշխատանքային պայմանագիր։
Ամսական հաշվի արժեքը հաշվարկվելու է տվյալ ամսվա ընթացքում տվյալ ընկերությունում ակտիվ աշխատանքային պայմանագրեր ունեցած աշխատակիցների քանակով։
Տարեկան բաժանորդագրության (ՏԲ) պայմանագրում ֆիքսվում է կնքելու պահին գործող աշխատանքային պայմանագրեր ունեցող աշխատակիցների քանակը, և տվյալ տարվա համար ամսական բաժանորդագրավճարը հաշվարկելու համար հիմք է ընդունվում այդ թիվը։
Free Trial-ից հետո վճարովի փաթեթի չակտիվացման դեպքում դուք կպահպանեք հասանելիությունը համակարգին, սակայն չեք կարողանա նոր տվյալներ ավելացնել կամ փոփոխել արդեն եղածները։
Առկա է երկու փաթեթ՝ Ստանդարտ և Պրեմիում։
Ստանդարտ փաթեթի դեպքում մինչև 10 աշխատակից ունենալու դեպքում համակարգն անվճար է։ 10 և ավելի աշխատակցի դեպքում յուրաքանչյուր աշխատակցի համար՝ 1000 դրամ։ Պրեմիում փաթեթի յուրաքանչյուր աշխատակցի համար` 2000 դրամ։
Յուրաքանչյուր կազմակերպության համար սահմանվում է վճարող։ Վճարող կարող է լինել թե՛ տվյալ հաշիվը գրանցած ֆիզիկական անձը, թե՛ իրավաբանական անձը։ Օգտագործողը իր կողմից սպասարկվող հիմնարկների մի մասի վճարումը կարող է կատարել իր հաշվից, իսկ մի քանի կազմակերպությունների համար որպես վճարող նշել հենց այդ կազմակերպությունները։
Օգտագործողների քանակն անսահմանափակ է:
Հիմնարկը նշված հաշվի անունով ամեն ամիս դուրս կգրի Հիմնարկ Մարդիկ համակարգի հասանելիության հաշիվը։
Տարեկան բաժանորդագրության պայմանագիր կնքելով հաճախորդը պարտավորվում է օգտվել Հիմնարկ Մարդիկ համակարգից առաջիկա տարում և դրա դիմաց ստանում է զեղչ՝ 16.67% չափով (երկու ամսվա բաժանորդագրությունը տրամադրվում է անվճար):
Տարեկան բաժանորդագրության պայմանագրի խզման դեպքում օգտագործված ամիսների համար կկիրառվի ամսական բաժանորդագրավճար՝ ամեն ամսվա համար հաշվարկելով փաստացի աշխատած աշխատակիցների քանակը: Վերահաշվարկի արդյունքում առաջացած պարտքը ենթակա է մարման պայմանագիրը խզելուց 5 oրվա ընթացքում։
Հիմնարկ ՓԲԸ-ն հաշիվները դուրս է գրելու հաջորդող ամսվա սկզբին՝ էլեկտրոնային եղանակով։ Հաշիվները դուրս են գրվելու այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունով, ում հետ կնքվել է Հիմնարկ Մարդիկ համակարգի օգտագործման պայմանագիրը։