Բարձր գնահատելով հաճախորդների ներդրումը

Google-ի փիլիսոփայության առաջին կետում նշված է՝ Focus on the user and all else will follow՝ Կենտրոնացիր օգտագործողի վրա և մնացածը կհետևի։

 

Հիմնարկում որոշել ենք որդեգրել այդ սկզբունքը մեր աշխատելաոճում։ Եվ որպեսզի սա չմնա պարզապես բարի ցանկություն, որոշել ենք Հիմնարկ Մարդիկ համակարգի զարգացման առաջիկա պլանները կազմելիս աշխատանքների ցանկում ներառել մեր հաճախորդների կողմից ձևակերպված նոր գործառույթների կամ եղածների բարելավման հայտերը։

 

Հիմնարկ Մարդիկ համակարգը թարմացվում է երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, և այդ թարմացումներում ներառում ենք մեր հաճախորդների համար առավել կարևոր փոփոխությունները։

Ինչպես ենք ստանում արձագանքներ

Հաճախորդների հետ հաղորդակցման հիմնական աղբյուրներն են՝

  • www.himnark.am կայքի առցանց զրուցարանը

  • info@himnark.am-ին ուղարկված էլեկտրոնային նամակները

  • Նամակները, որոնք ստանում ենք սոցիալական ցանցերի մեր էջերին

Որոշակի դեպքերում հաճախորդների հայտերը արձանագրվում են նաև անմիջական հանդիպումների միջոցով։

 

Գրանցված հայտերն ամփոփվում են Հիմնարկի խնդիրների կառավարման համակարգում։ Այնուհետև կատարվում է հայտերի գերակայությունների նշանակումը, լուծման հերթականության սահմանումը։ Հայտերի կենսացիկլի ընթացքում Հիմնարկի հաճախորդների գոհունակության թիմը կապ է պահում հաճախորդների հետ՝ իրենց տեղեկացնելով հայտերի կարգավիճակի փոփոխությունների մասին։

Ինչպես ենք որոշում հայտերի առաջնահերթությունը

Հայտերի իրականացման առաջնահերթությունը որոշվում է հաշվի առնելով հաճախորդների տված արձագանքը։ Միաժամանակ առաջնահերթությունը որոշելիս, հաշվի ենք առնում այլ հաճախորդների կողմից տրված հայտերը և Հիմնարկ Մարդիկ համակարգի զարգացման ռազմավարությունն ու տեսլականը։ Հիմնարկի թիմը ամեն շաբաթ ուսումնասիրում է հայտերը և դրանց տալիս հետևյալ առաջնահերթությունները․

 

  • Հրատապ

  • Բարձր

  • Միջին

  • Ցածր

Հրատապ առաջնահերթություն ստացած հայտերը լուծվում են գալիք թողարկմամբ, երբեմն նաև նույն օրը։

Ինչ փուլերով է անցնում հայտը մինչ հաճախորդին հասանելի լինելը

Ընթացիկ պարբերափուլում (sprint) ընգրկվելիք հայտերն անցնում են հետևյալ կենսացիկլի փուլերով՝

 

  • Գրանցում

  • Պլանավորում, Պարբերափուլի կազմում

  • Պարբերափուլի իրականացում (տևողությունը՝ երկու շաբաթ)

  • Փորձարկում և որակի ապահովում (տևողությունը՝ երկու շաբաթ)

  • Հնարավոր թերությունների շտկում

  • Վերստուգում և թողարկում (4 աշխատանքային օր)

  • Թողարկում

Այսպիսով, Հաճախորդի կողմից ներկայացված հայտը պարբերափուլում ներառվելուց հետո հասանելի է լինում հաճախորդին 4 շաբաթ անց։ Այս մոտեցման շնորհիվ նվազագույնի է հասցվում սխալի առկայության ռիսկը՝ հնարավորինս զերծ պահելով հաճախորդներին փոփոխությունների անհարմարություններից։

Ինչպիսի ապագա ենք տեսնում նման աշխատելաոճում

Այսպիսի աշխատելաոճն օգնում է մեզ զտել տարբեր հաճախորդների կողմից առաջադրված տարբեր առաջնահերթություններ ունեցող հայտերը, ինչի շնորհիվ աշխատանքն առավել արդյունավետ է դառնում և կառավարելի։

Մեր մշտական հաճախորդների հետ ունեցած ամենշաբաթյա տեսազանգերը ևս իրենց հերթին առավել արդյունավետ են դարձնում մեր համագործակցությունը՝ կանխարգելելով հնարավոր խնդիրների առաջացումը, իսկ եղած խնդիրներին տալով արագ լուծում

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են