Ջուր Էյ Էմ ընկերության ֆինանսական տնօրեն Նունե Սահակյանը և առաջատար հաշվապահ Թեհմինե Հովհաննիսյանը զբաղվում են աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկով և աշխատակիցներին վերաբերող ընթացիկ գրանցումների իրականացմամբ։ Նրանք գոհ են Հիմնարկ ընկերության ծառայություններից, որն օգնում է իրենց
խնայել ժամանակ՝ Հիմնարկի միջոցով կատարելով աշխատավարձի, արձակուրդների և հարկերի հաշվարկներ։ Ժամանակին ձեռքով լրացվող աշխատակիցների տեղեկություններն այժմ ավտոմատացված են եւ նրանց վերաբերող ցանկացած տեղեկություն հնարավոր է գտնել շատ արագ։ «Նախկինում, յուրաքանչյուր աշխատակցի տեղեկությունները գտնելու համար, նիշքից նիշք որոնումներ էին պահանջվում, իսկ այդ ամենը հիմա արվում է մի կոճակի օգնությամբ», – ասում է Թեհմինեն՝ ավելացնելով, որ Հիմնարկը տարբերվում է այն հատկանիշով, որ իր մեջ պարունակում է արձակուրդի դիմումներ և հրամաններ ինքնաշխատ գեներացնելու հնարավորություն, սակայն, ըստ Նունեի, ծրագրի պարզությունն է, որ նրան տարբերում է մյուս նմանատիպ համակարգերից։
Նրանք նաև գոհ են հաճախորդների սպասարկումից։ Թեհմինեն նշում է․ «Չնայած մեր պահանջներին, նրանք հեշտությամբ են ընդունում նոր գաղափարները և պատրաստ են փոփոխությունների։ Օրինակ, մեզ անհրաժեշտ էր ունենալ վճարումների տվյալները զտելու հնարավորոթյուն, և մեր պահանջով Հիմնարկը նաև ավելացրեց
այդ հնարավորությունը։ Ներկայումս յուրաքանչյուր օգտվող կարող է արտահանել զտված տվյալները Excel ձևաչափի նիշքով», – նշում է Թեհմինեն։