Մենք ունենք առաքելություն

Ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ եռանդ ունեցող ցանկացած գործարար կարող է ստեղծել ու զարգացնել իր բիզնեսը և լինել երջանիկ` կատարելով իր սիրելի աշխատանքը

Մենք հավատում ենք, որ...

Օգտագործողն ինքն է որոշում համակարգի զարգացման ուղին

Մենք խրախուսում ենք օգտագործողներին հնարավորինս ակտիվ ներկայացնել համակարգի բարելավման առաջարկներ, քանի որ հավատում ենք, որ օգտագործողները նույնպես պետք է նախանշեն այն ուղին, որով կարող է զարգանալ համակարգը։

Ով աշխատի, նա կուտի

Մենք վստահ ենք, որ ձեռքբերում ունենալու համար բավական չէ լինել միայն խելացի և հաջողակ։ Որևիցե հաղթանակ իրենից ենթադրում է հաջողության, աշխատասիրության և խելքի համակցություն

Աշխատանքը պետք է անել ճիշտ, ոչ՝ ինչպես հաճախորդն է ուզում

Հիմնարկի թիմը սիրում է լուծումները մշակելիս կիրառել նորամուծություններ ու ժամանակակից տեխնոլոգիաներ, ապահովել գործընթացների ավտոմատացումը և օգտագործման հարմարավետությունը՝ միաժամանակ պահպանելով օրենսդրության պահանջները և ապահովելով հաճախորդների կողմից ներկայացված խնդրի լուծումը:

Ազնիվ լինելը շահավետ է

Հիմնարկը հնարավորինս բաց է գործընկերների հետ երկարաժամկետ ու փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար։ Իսկ նման հարաբերությունների կառուցման հիմքն ազնվությունն է, ինչն էլ ապահովում է փոխադարձ վստահություն։

Շահույթը հաջողության միակ ցուցանիշը չէ

Մենք հակված ենք մուտք գործելու շուկա ու լինել հաջողակ երկարաժամկետ կտրվածքում։ Այս իմաստով մենք կարևորում ենք ընկերության արագ աճը, հաճախորդների թվի ավելացումը և ամենակարևորը՝ հաճախորդների գոհունակությունը։

Անհատներն ընթացակարգերից ու գործիքներից վեր են

Մեզ դուր է գալիս մեր աշխատանքը կազմակերպելիս հիմնվել մարդկանց առաքինությունների վրա, այլ ոչ թե ընթացակարգերի։ Աշխատանքը ոչ միայն պարտականությունների կատարումն է այլև՝ դրանց մեջ սիրտ և հոգի ներդնելը, զգացմունքների փոխանակումը:

Պատմություն

2015
Հիմնարկը սկսեց իր ճանապարհը

 

Հիմնարկը ստեղծվել է 2015 թ., 4 ընկերների՝ Արարատ Մկրտչյանի, Սպարտակ Կյուրեղյանի, Սմբատ Պետրոսյանի և Ռուբեն Օսիպյանի կողմից։ Ստանալով պետական գրանցում և ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների վկայագիր՝ Հիմնարկը ձեռք բերեց առաջին գործընկներին ու արձանագրեց առաջին հաջողությունները

Armenia Startup Cup 2-րդ տեղ

 

2015 թ․-ին Armenia Startup Cup մրցույթում Հիմնարկը զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մրցույթի մասնակցությունը կարևոր փորձ էր Հիմնարկի համար։ Ավելի հստակ ձևակերպվեց գաղափարը, բազմափորձ միջազգային փորձագետների օգնությամբ ստարտափը ճիշտ հիմքերի վրա դրվեց։

2016
Հիմնարկ Մարդիկ համակարգի նախատիպը

 

Հիմնարկի գործունեության առաջին 2 տարում մշակվեց Հիմնարկ Մարդիկ համակարգի նախատիպը, որի արդյունքում գրանցվեց շուրջ 7 անգամ գործընթացների արագացում։

2017
ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ ստացանք վարկային ֆինասավորում

 

Ամռանը սկսվեց Հիմնարկ Մարդիկ համակարգի նախատիպի՝ վերջնական պրոդուկտի վերածելու գործընթացը։ Որոշվեց ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի աջակցությամբ մի քանի ամսվա ընթացքում ձեռք բերվեց անհրաժեշտ ֆինանսավորումը։ Թիմը համալրվեց շուրջ 10 մասնագետներով։

Մասնակցեցինք Հայկական ստարտափ ակադեմիայի ծրագրին

 

Ծրագրի մասնակցության ընթացքում Հիմնարկի թիմը հանդիպումներ ունեցավ նպատակային լսարանի հետ, մշակեց ֆինանսական միջոցների ճիշտ կառավարման մոտեցումներ, իրականացրեց շուկայի ուսումնասիրություններ, որոշում ընդունվեց համակարգի զարգացման գործում հիմնվել հաճախորդների կողմից տրված ֆիդբեքների վրա:

2018
Հիմնադիր կազմի փոփոխություն

 

Հիմնարկի հաջողության համար կարևոր էր հիմնադիրների ակտիվ մասնակցությունը ձեռնարկի աշխատանքներին։ Հիմնադիրներից երկուսը՝ Արարատն ու Սպարտակը, այլ ոլորտներում ունեցած զբաղվածության պատճառով, դուրս եկան հիմնադիրների կազմից։

Թողարկեցինք պարտատոմսեր

Գարնանը ֆինանսավորման նպատակով իրականացվեց դրամահավաք՝ լողացող եկամտաբերությամբ ոչ հրապարակային պարտատոմսերի թողարկման միջոցով։ Ռուբենն ու Սմբատը դիմեցին ընկերներին ու հարազատներին՝ առաջարկելով մասնակցել Հիմնարկի զարգացմանը։

ԵՄ դրամաշնորհի մրցույթի հաղթող

 

ԵՄ՝ Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհի մրցույթում Հիմնարկը դարձավ 6 հաղթողներից մեկը՝ անցնելով մենթորության խորացված մեկամսյա ծրագիր։

Sevan Startup Summit-ի<br>FinTech Battle-ի հաղթող

 

Հուլիսին Հիմնարկի թիմը մասնակցեց Sevan Startup Summit 2018֊ի վրանային ճամբարին: Սամմիթի արդյունքներով Հիմնարկը դարձավ FinTech Battle-ի հաղթող՝ արժանանալով $ 2000 մրցանակի։

Հիմնարկ Մարդիկ համակարգի 1․1․0 տարբերակի հրապարակում

 

Հիմնարկ Մարդիկ համակարգի անդրանիկ տարբերակը, որի վրա Հիմնարկի թիմը աշխատել էր մեկ տարի, թողարկվեց 2018 թ․ օգոստոսի 6֊ին։ Հիմնարկ Մարդիկ֊ը սկսեց իր նավարկությունը։

Ստացանք ներդրում BANA-ից

 

Նոյեմբերին Հիմնարկն ավարտեց ներդրումների առաջին փուլը։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողները «Հիմնարկ» ստարտափ թիմում կատարեցին ներդրում

2019
Ձեռք բերեցինք նոր հաճախորդներ

 

Մեր հաճախորները դարձան ինչպես առանձին ընկերություններ՝ gg, Վիտես, Զոր Ագատա, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, այնպես էլ խորհրդատվական ընկերություններ՝ Մեկս Ակմեն, Parvanyan Consulting-ը, Step Consulting-ը։

Մասնակցեցինք HRevolution-ին

 

Հիմնարկը, HR ոլորտի հայկական մի քանի ստարտափների հետ միասին կազմակերպեց HRevolution միջոցառումը, որի ընթացքում կազմակերպիչ թիմերը մարդկային կապիտալի կառավարման ոլորտի մասնագետներին ներկայացրեցին HR ոլորտի ավտոմատացման լուծումները։

Համագործակցություն սկսեցինք International Accountancy Training Centre-ի հետ

 

Հիմնարկ Մարդիկ համակակարգը դասավանդվելու է «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն»֊ի ուսանողներին։ Երիտասարդ հաշվապահ մասնագետները կծանոթանան ծրագրի հիմնական հատկություններին։

Սկսեցինք համագործակցություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հետ

 

Այդ համագոծակցության շրջանակում գրաֆիկ դիզայնի փորձառու ու բարձրակարգ մասնագետը կվարի Corporate Branding-ին նվիրված Workshop֊երի շարք, որոնց ժամանակ սաները մշակելու են Հիմնարկի լուծումների դիզայնի նյութերը։

Հայտարարեցինք ներդրումների ստացման մասին լուրը

 

Հիմնարկը հայտարարեց միջազգային բիզնես հրեշտակներից ներդրումների ներգավման երկրորդ փուլի մասին։ Մեր ներդրողների ցանկը համալրեցին միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հիմնարկ Մարդիկի գործիքակազմը ընդլայնվել ու բարելավվել է

 

Տարվա ընթացքում կատարվել է շուրջ 285 շտկում և մշակվել է շուրջ 135 նոր գործառույթ՝ գործարկվել է տվյալների ավտոմատ պահպանման (back-up) մեխանիզմ, արձակուրդների հաշվետվություն, փաստաթղթերի խմբագրում, փոխառություններ և այլն։

2020
Հիմնարկն անդամակցեց Armenian HR Association-ին

Հիմնարկը շարունակեց իր ուժերը ներդնել Հայաստանում ՄՌ համայնքի զարգացման գործում։

Grant Thornton Armenia-ի հետ բացառիկ համագործակցության մեկնարկ

 

Հիմնարկի թիմը, համագործակցելով Գրանթ Թորնթոն Արմենիա ընկերության մեր գործընկերների հետ, մշակեց և գործարկեց նոր պրոդուկտ՝ Հիմնարկ Աշխատավայր աշխատակիցների ինքնասպասարկման վեբ և մոբայլ հավելվածը:

Նոր համագործակցություն Hirenet Armenia-ի հետ

HireNet-ի դասընթացների շրջանակում դասավանդվեց Հիմնարկ Մարդիկ համակարգը։ Երիտասարդ մասնագետները ծանոթացան ծրագրի հիմնական հատկություններին։

Հիմնարկը տոնեց իր 5-ամյակը

 

Սեպտեմբերի 23-ին Հիմնարկը դարձավ 5 տարեկան։

Ընդլայնվեցին մեր օգտատերերի շարքերը

Մեր հաճախորները դարձան Օնէքսը, Գոյան, Էրիդա Թեքնոլոջիսը, ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորը և մի շարք այլ ընկերություններ։

2021
Աշխատանքները շարունակվում են

Հիմնարկը շարունակում է Հիմնարկ Մարդիկ համակարգի և Հիմնարկ Աշխատավայր բջջային հավելվածի կատարելագործման աշխատանքները։

Հիմնարկի մարդիկ

Հիմնարկում միշտ դրական և ուրախ աշխատանքային մթնոլորտ է։
Մեր թիմն առաջնորդվում է ժողովրդավարական սկզբունքներով՝ որոշումները ընդունվում են բոլորի համաձայնությամբ։

 

Ռուբեն Օսիպյան

Ավագ երազող

Սմբատ Պետրոսյան

Հիմնարկի շտաբի պետ

Սոս Սարգսյան

Պահապան ծրագրավորող

Դավիթ Հայրիյան

Ծրագրային ապահովման խղճով ճարտարագետ

Արմինե Նարիմանյան

Սքրամի տիրուհի

Շողեր Բաղրյան

Սուս֊փուս ծրագրավորող

Տիգրան էլյազյան

Ադրենալինով ծրագրավորող

Դավիթ Համբարձումյան

Բագերի դեմ պայքարի վարչության պետ

Տաթև Զալինյան

Հաճախորդների ձայնը Հիմնարկում

Անի Յախշիբեկյան

Հիմնարկի բանբեր

Նինա Ծատրյան

Գրաֆիկ պատկերների և գույների հրաշագործ

Իննա Բաղդասարյան

Սքրամի դպիր

Մանե Մանուկյան

Հաճախորդների ձայնը Հիմնարկում

Աննա Ղազարյան

Գրաֆիկ պատկերների և գույների հրաշագործ

Մեր թիմի անդամ դառնալու համար պահանջվող պայմաններն են՝ հումորի «սուր» զգացումը, արդեն դասական դարձած «Կարգին հաղորդման» հայտնի դրվագների՝ առօրյա կյանքում կիրառումը, անկեղծությունն ու թիմային ոգին, լուսավորությունն ու առաջ քայլելու ունակությունը (Չքաղաքականացնել :) )

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են