Հիմնարկ Մարդիկ՝ 1.69.0 տարբերակի նկարագիր

Աննկատ կերպով եկավ աշունը և մեր աշնանային առաջին թողարկումը։ Ստորև կարող եք ծանոթանալ Հիմնարկ Մարդիկի հերթական թողարկման

Նորություն

Գրանցված օգտատիրոջը որևէ հիմնարկին միանալու հրավերն այլևս կուղարկվի Հիմնարկի՝ Վասպուրի կողմից։

Շտկումներ

  • Աշխատակիցների ցուցակում աշխատակցի վրա սեղմելիս` Անձնական տվյալներ բացվող էջն այսուհետ կարտացոլվի ամենասկզբից։ Նախկինում, երբ սեղմում էինք էկրանի միջին կամ ներքևի հատվածում գտնվող աշխատակիցների վրա, բացվում էր Անձնական տվյալներ էջը՝ կենտրոնական կամ ներքևի հատվածը։

  • Լուծվել է աշխատակցի մնացորդներում գրանցված երեխայի խնամքի արձակուրդի առկայության դեպքում տվյալ ժամանակահատվածի համար համակարգի կողմից արձակուրդային օրերի սխալ հաշվարկման խնդիրը։ Օրերն այլևս չեն ավելանա։

  • Լուծվել է խնդիրը, որի արդյունքում կորպորատիվ էլեկտրոնային հասցեներին չէին ուղարկվում գրանցման և այլ տեսակի էլեկտրոնային նամակները։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են