Հիմնարկ Մարդիկ՝ 1.67.0 տարբերակի նկարագիր

Անցած շաբաթ մեր թիմը կարճաժամկետ արձակուրդի էր մեկնել։ Այդ պատճառով բաց թողնելով մի թողարկում հիմա հանդես ենք գալիս նոր տարբերակով։ Տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև։

Շտկումներ

  • Այսուհետ ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքի արտոնություններից օգտվող ընկերության եկամտային հարկի հաշվետվությունը հարկային համակարգ բեռնելիս կստանա արտոնության ճիշտ պիտակը։

  • Ներմուծման նիշքում գրանցված չօգտագործված արձակուրդային օրերն արդեն կարտացոլվեն Մնացորդներում և՛ Ընդհանուր օրեր, և՛ Օգտագործման ենթակա օրեր դաշտերում։

  • Լուծվել է աշխատակիցների Աշխատանքային պայմաններում գրանցվող աշխատավարձից սոցիալական գումարի սխալ հաշվարկման խնդիրը։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են