Նորություններ
- Համատեղությամբ աշխատող աշխատակցի մյուս աշխատատեղի եկամուտները կներառվեն միջին ամսականի հաշվարկում, եթե աշխատակիցը գտնվում է մայրության արձակուրդում։
- Պարգևավճարի գրանցման պատուհանում «Վճարման ամսաթիվ» դաշտի անվանումը փոխարինվել է «Հաշվարկային ամիս» անվանմամբ։
- Աշխատանքային պայմանագրում կարտացոլվի նաև աշխատակցի մասնագիտությունը կամ մասնագիտությունները։
- Ստեղծվել է նոր փոփոխական՝ արձակուրդային օրերի քանակը բառերով արտացոլելու համար։ Գեներացված փաստաթղթերում արձակուրդային օրերի քանակը այլևս կարտացոլվի նաև տառերով։
Շտկումներ
- Լուծվել է փաստաթղթերի համարակալման հետ կապված խնդիրը։ Փաստաթուղթը գեներացնելուց բայց չպահպանելուց հետո կարգավորումներում փաստաթղթերի համարներն այլևս չեն փոփոխվի։
- Լուծվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար չօգտագործված արձակուրդային օրեր հաշվարկելու խնդիրը։ Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի չօգտագործված արձակուրդային օրերը կմնան անփոփոխ մինչև արձակուրդի ավարտը։
- Լուծվել է վճարման հանձնարարականների՝ ցանկից անհիմն անհետացման կամ կրկնօրինակվելու խնդիրը։
- Լուծվել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդում գտնվող աշխատակցի դրոշմանիշային վճարի՝ հաշվարկային թերթիկի հաշվապահական գրանցումներում չարտացոլվելու խնդիրը։
- Լուծվել է նշված հաշվարկային թերթիկում բացասական թվանշանով գումարի փոփոխման դեպքում վերջին հաշվարկային թերթիկի գումարի փոփոխման խնդիրը։ Հաշվարկային թերթիկի գումարն այլևս չի փոխվի։
- Լուծվել է աշխատակցի՝ ողջ ամիս չվճարվող արձակուրդում գտնվելու ամսում հաշվարկների արտահանված աղյուսակի ժամատախտակ բաժնի «Ընդամենը ամսվա ընթացքում աշխատած օրեր/ժամեր» սյունակի դատարկ լինելու խնդիրը։
Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 446627 և 044 446627։